Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով. Տիգրան Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված «Բաց հասարակության հիմնադրամները»՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր՝ հայաստանյան օրինակը, հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը և դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից: Այդ հիմնադրամի իրական նպատակը դա կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով:

Շատերդ կհիշեք, թե ինչպես էին մինչև «հեղափոխությունը» աղմուկ բարձրացնում ցանկացած հարցի շուրջ սորոսական «իրավապաշտպանները», ինչպիսի աղմուկ էին նրանք բարձրացնում իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող մամուլում, օրինակ՝ մարդու իրավունքի իրական կամ ենթադրյալ ամենափոքր խախտման մասին: Թվում էր, թե այդ մարդիկ իրոք հավատում են այն գաղափարներին, որոնք հնչեցնում էին ամեն պատեհ կամ անպատեհ պահին: Իհարկե, վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ այն ժամանակ էլ էին նկատում, որ նրանց հռչակված գաղափարները ընդամենը քող են, իսկ դա նշանակում էր, որ իրական նպատակը լրիվ այլ է:

Գրեթե ոչ ոք, սակայն, չէր հավատում, որ այդ մարդիկ կարող են մի օր փաստացի գալ իշխանության կամ գործող իշխանությանը դարձնել իրենց խամաճիկը: Այսօր, երբ զանգվածաբար խախտվում են ընդդիմադիրների իրավունքները, երբ գրեթե ոչնչացվել է դատական համակարգը, զրոյացվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, երբ պետական մարմինները անհաղորդ են մարդկանց նկատմամբ իրագործվող կամայականություններին, այդ բոլոր սորոսականները կամ լուռ են, կամ ուղղակիորեն աջակցում են օրինախախտներին՝ ամենատարբեր եղանակներով:

Սորոսականների կողմից կազմակերպված կամ իրագործած Հայոց բանակի դեմ քարոզի, կեղծ խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ ակտիվ համագործակցության ծրագրերի արդյունքում է նաև, որ այսօր մենք ունենք պարտված Հայաստան, քայքայված պետականություն, կորցրել ենք Արցախը և ամենաթանկը՝ 5000 հայորդու կյանք:

Այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով: Հայաստանը այս վիճակից հանելու համար, որպես առաջին քայլ պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար: Կրկնում եմ՝ հիմնադրամը անհրաժեշտ է լուծարել օրենքի տառի խիստ պահպանմամբ:

Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Կատարող անձը կոռումպացված օլիգարխ Սորոսից ստացել է բավական կլորիկ գումար: Սորոսի հիմնադրամը խուճապահար լծվել է մեղադրյալի աթոռին հայտնված իրենց գործընկերոջ պաշտպանությանը և դա ամենևին զարմանալի չէ, որովհետև նորմալ երկրում նման քրեական հետապնդումը օրինական հիմք կարող է հանդիսանալ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ճանաչել ապօրինի և հանրության համար վտանգավոր և որպես արդյունք արգելել այդ հիմնադրամի գործունեությունը:

Ճիշտ է, դեռևս չի կայացվել և օրինական ուժի մեջ չի մտել մեղադրական դատավճիռը և գործում է անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը, օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության անհապաղ դադարեցման հրամայականը, ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու պահանջով:

Ստորև ներկայացնում եմ Հայաստանում Սորոսի հիմնադրամի լուծարման օրենսդրական հիմքը՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն՝ Հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի կողմից, եթե, մասնավորապես, դրա գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները. լուծարման մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:

Մենք գտնում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պահանջել լուծարել այն հիմնադրամը, եթե նրա և նրա շահառուների գործունեությունը խախտում է ՀՀ գործող օրենքները: Շնորհակալություն, ի գործ»։