Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մեսչյանը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է շինարարության դեմ, իսկ հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է, որ կառուցվի. Անդրանիկ Մանուկյան

«Իրավունք» թերթը գրում է.

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

-Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:

-Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

-Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմին, կպատմե՞ք նրանց մասին:

Այո, և մայրական, և հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ և չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ: Այսպիսով` 76 տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, և որտեղ է գտնվում իր գերեզմանը:

-Ռուս-հայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է` մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ և դրա հետ մեկտեղ` ազնիվ...

-Խոսում եք ազնվությունից, արդյո՞ք արդարացի է, երբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնի, բայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրել, որ նույնիսկ ստեղծագործել չեք կարողանում:

-Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ինչ քաղաքականություն... Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած՝ տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ՝ ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

– Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

-Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ... Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է՝ իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար:

Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը: Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա:

Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

– Սո՞ւտ էր դա:

-Իհարկե, սուտ է:

– Այսինքն` կեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

– Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

-Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է... Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում