ԱՄՆ սենատորներն արգելափակել են Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծը
Հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը և Ջոն Քենեդին արգելափակել են Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Երկու սենատորներն էլ աջակցել են նախագծին, սակայն հանդես են եկել հատուկ տեսուչի ներդրման օգտին, որը կվերահսկի միջոցների բաշխումը: Արդյունքում ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կրկին կքննարկի փաստաթուղթը։
Ռենդ Փոլը «նվեր» է անվանել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու միջոցները՝ նշելով, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության ընդհանուր գումարը կհավասարվի ռուսական ռազմական բյուջեին։