ԻՊ 20 -ամյա ծայրահեղականը մահապատժի է ենթարկել իր մորը
Սիրիայի Ռաքքա քաղաքում ԻՊ խմբավորման զինյալներից մեկը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել իր մորը:
Այդ մասին հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի պաշտոնական կայքը: Ըստ հրապարակման, 40-ամյա կինը փորձել է համոզել իր 20-ամյա որդուն լքել ԻՊ շարքերը և փախչել Ռաքքայից:
Երիտասարդը մոր մասին պատմել է զինված ծայրահեղական խմբավորման ղեկավարներին, ինչից հետո կնոջը բռնել են, իսկ որդին մորը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել քաղաքի հրապարակում, այն փոստային բաժանմունքի շենքի առաջ, որտեղ աշխատում էր: