Զելենսկին իր հերթական տեսաուղերձում խոսել է պատերազմի մասին
Ռուսաստանի ռազմավարական պարտությունը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում ակնհայտ է ողջ աշխարհի համար, բայց Ռուսաստանի կառավարությունը վախենում է դա ընդունել, հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ի երեկոյան, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է 78-րդ օրվան հաջորդած իր տեսաուղերձում։
«Պարզապես Ռուսաստանը դեռ համարձակություն չունի դա ընդունելու։ Նրանք վախկոտ են։ Իսկ հրթիռային, օդային և հրետանային հարվածների հետևում նրանք փորձում են թաքցնել ճշմարտությունը»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։
«Բոլոր հիվանդանոցները, որոնք օկուպանտները ավերեցին, բոլոր դպրոցները, բոլոր համալսարանները, որոնք նրանք ռմբակոծեցին, բոլոր տները, կամուրջները, ձեռնարկությունները մենք կվերականգնենք»: