Ճապոնական նավը բախվել է կետի. կան տուժածներ
Հարավային Կորեայի ափերին ճապոնական ուղևորատար արագընթաց նավը բախվել է ստորջրյա թևավոր օբյեկտի, ենթադրաբար կետի հետ, տուժել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն: Beetle 164 տոննա ջրատարությամբ նավը, որը ուղևորվում էր հարավ-կորեական Պուսան նավահանգստից Ֆուկուրոկու, բախման պահին ունեցել է 55 կմ/ժ արագություն:
Նավի վրա այդ պահին գտնվել է 180 ուղևոր: Տուժածները ընկնելուց վնասվածքներ են ստացել: Նավը զգալի վնասներ չի կրել, սակայն հետ է վերադարձել նավահանգիստ: Տուժածները հասպիտալացվել են: