Ֆրանսիան հայտարարել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին և պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց
Ֆրանսիան հայտարարել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։
«Ֆրանսիայի կառավարությունը դատապարտում է այս անհիմն ձերբակալությունը եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ֆրանսիայի այդ երկու քաղաքացիներին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ֆրանսիական FNEC FP-FO կրթական միության դաշնային քարտուղար Քրիստոֆ Լալանդն ավելի վաղ Reuters-ին ասել էր՝ կասկածում է, որ ձերբակալվել է իր աշխատակիցներից մեկը եւ նրա ամուսինը, ովքեր անհետացել էին Իրանում արձակուրդի ժամանակ: Թեեւ «բացարձակ վստահություն» չկա, կա «ուժեղ ենթադրություն», որ նա ձերբակալվել է, ասել է Լալանդը՝ հավելելով, որ նա պետք է վերադառնա Ֆրանսիա այս շաբաթվա սկզբին։
Նախօրեին Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել էր երկու եվրոպացիների ձերբակալության մասին, ովքեր օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ միասին անկարգություններ էին նախապատրաստում՝ Իրանի ապակայունացման նպատակով: