Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳՆՀետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. ևս 2 շտապօգնություն են կանչել. մանրամասներԱրաբկիրում վթարային ջրանջատում էՏեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզունՓաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՀայտնաբերվել է դանակահարության մեջ կասկածվող անձը. դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներՆուբարաշեն ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են․ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել են համակարգային խնդիրներ. Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Կան փակ ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Սերգեյ Կոպիրկին
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Նիկոլի այցը Հոլանդիա. 6 խայտառակ դրվագ. Yerkir.am

Նիկոլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեղմ շրջանակում, ուր շաբաթներով աշխատանք էր տարված՝ ապահովելու մի փոքր խումբ, որ պետք է ծափահարեր եւ ողջուներ նիկոլին: Այս փոքր խումբը, որ ոչ մի ձեւով չի ներկայացնում Հոլանդիայի համայնքը, կազմված էր նիկոլին ընդունող անձնավորություններից: Ահռելի միջոցներ էին վատնված, որ հանկարծ նիկոլին ընդդիմադիր կամ առնվազն չծափահարող ներկայացուցիչներ ներկա չլինեն: Այսպիսով՝ արձանագրեցինք, որ ոչ մի տեղ համայնքի աջակցությունը չունեցավ նիկոլը: Այս բոլորի մեջ սարսափելին այն էր, որ նիկոլն անգամ իր համախոհներին էր մոլորության մատնել: Այս փոքր խումբը ցուցահանդեսի բացման հրավեր էր ստացել՝ առանց հստակ տեղյակ լինելու՝ ի վերջո, նիկոլն այնտեղ ներկա լինելու է կամ ոչ՝ իր համախոհի հանդեպ կասկածանք եւ անվստահություն ունենալու պատճառով:

Դրվագ 2. Մշակույթը եւ դոլման

Շաբաթներով աշխատանք էր տարվել, որ Ասեն քաղաքում հայկական մշակույթը ներկայացվի հոլանդացիներին: Ամեն ինչ լավ կազմակերպված էր, ու հոլանդացին պատրաստ էր ծանոթանալ հայկական մշակույթին, եւ հանկարծակի հայտնվեց նիկոլը: Իր էությանը հարիր ստամոքսային տրամաբանությամբ անտեսեց մշակույթը եւ վերցրեց դոլման հոլանդացիների առջեւ ու իր չիմացած անգլերենով ասաց՝ «there is meat in the leaf of of of»՝ չգտնելով հաջորդ բառը՝ մինչեւ օգնությունը հասավ՝ «grape», մեկ անգամ եւս հարվածելով հայկական մշակույթին ու այն դոլմայով փոխարինելով:

Դրվագ 3. Ներսի ու դրսի դաշնակցականը

Մինչ նիկոլին վստահեցրել էին, որ պետք եղածը կատարված է՝ խուսափելու համար հոլանդահայերի կազմակերպած դիմադրության որեւէ դեպքից, եւ նիկոլը հանգիստ վայելում էր դոլման, դաշնակցական երիտասարդները ճշտել էին նրա հյուրանոցը եւ հյուրանոցում նրա սենյակը: Դաշնակցական երիտասարդներն էլ իրենց գործը լավ կազմակերպելուց ու պատրաստելուց հետո, նույն հյուրանոցում դավաճանին սպասելով, վայելում էին իրենց դառը սուրճը: Նիկոլն էլ հանգիստ էր, ուրախ եւ գինովցած: Պարզ էր՝ դեռ իր գլխի գալիքը չգիտեր: Երիտասարդների առաջին խումբը սյունյաց ողջույներով «դիմավորեց» նիկոլին հյուրանոցից դուրս: Դավաճանի կերածն ու խմածը թույն եղավ: Աճապարելով հյուրանոց մտավ. թվում էր՝ սառը ցնցուղը վերջացել է, եւ հանկարծակի հյուրանոցի ներսում երիտասարդները նույնպես «դիմավորեցին»: Ահ ու սարսափի մեջ էր: Դե, երիտասարդներն ամբողջ անվտանգության համակարգն էին ներթափանցել, իրավունք ուներ սարսափելու: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ ընկերներ, հյուրանոցի ներսում կամ դրսում:

Դրվագ 4. Պատմական Քլինգենդայլի պղծումը

Միջազգային հարաբերությունների Հոլանդիայի հիմնարկը պատմական հիմնարկ է, որ իր դերակատարությունն է ունեցել տարբեր հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Այս հիմնարկում դասախոսություն կարդալու ախորժակ էր հայտնել մեր նիկոլը, մեր դավաճանը:

Հոլանդացիներն էլ, բարի կամք դրսեւորելով, առաջարկը չէին մերժել, սակայն հարց էր, թե դպրոց չավարտած մարդն ի՞նչ պետք է դասախոսեր: Նրա գիտեցածը դավաճանությունն է, եւ այդ մասին պիտի դասախոսեր ուսանողներին եւ հետաքրքրվածներին եւ, այսպիսով, պիտի պղծեր այս պատմական հիմնարկը: Դասախոսության մասին տեղեկությունները փակ շրջանակներում էին մնացել՝ խուսափելու համար ազգային եւ հակաթուրք-հականիկոլ տարրերից: Բայց ի՜նչ փույթ: «Դիմադրություն» շարժումը նիկոլին հանգիստ չէր տա: Հակադարձելու միջոցները նախատեսված էին: «Նիկոլ, դավաճան» վանկարկումները այնքան բարձր էին, որ նիկոլն էլ, իր անունն անընդհատ լսելով, ստիպված եղավ, իր ելույթի մի քանի էջն արագ կարդալով, վերջ տալ իր «դասախոսությանը»: Նույն ժամանակ ծանոթ ոչ հայ ուսանողները լուր տվեցին, որ շենքը պատմական է եւ հին, սակայն՝ առանց օդափոխիչների, եւ ստիպված են եղել ընտրություն կատարել՝ պատուհանները բացել, բայց ամբողջ ընթացքում «նիկոլ, դավաճան» լսել, կամ շոգին մնալ: Ի վերջո, ընտրել էին «նիկոլ, դավաճան» լսելը: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ հայրենակիցներ:

Դրվագ 5. Կոտրված «անկոտրելին» եւ ՀՀ քաղաքացու հարկերը

Նախորդ դրվագներից պարզ է եւ հասկանալի, թե ի՞նչ խուճապի մեջ էր վարչապետի աթոռը զբաղեցրած էակը՝ իր շրջապատի ասելով՝ «անկոտրելին»: Նախ՝ շրջապատվելով անվտանգության ահռելի թվով աշխատակիցներով, ներառյալ՝ դեսպանության աշխատակիցներով, պատվիրակության հետ թաքուն եւ անհասկանալի կապեր ունեցող աշխատակիցներով ու գործակալներով, որոնք, Հոլանդիայում ապրելով, աշխատավարձ են ստանում սադրանքներ կազմակերպելու եւ գաղութը պառակտելու համար: Այս բոլորով հանդերձ, փաստվեց, որ ամբողջ անվտանգության համակարգը ներթափանցված էր, եւ նրանց խոստովանությամբ «խայտառակ» վիճակի մատնված (փաստերը կհրապարակվեն): Նիկոլին «դիմավորելու» միջադեպերի ընթացքում մեր հայրենակիցների վրա եղել են տարբեր հարձակումներ վարչապետի աթոռը զբաղեցրած էակի անվտանգության տարատեսակ աշխատակիցների կողմից՝ բնականաբար, համապատասխան եւ պատշաճ պատասխան ստանալով: Տպավորություն էր, որ գործ կար շռայլ եւ միաժամանակ վայրագ երկրի բարձր պաշտոնյայի անվտանգության աշխատակիցների հետ: Ըստ երեւույթին, ՀՀ քաղաքացու հարկերի մեծ մասը մսխվում է պառակտումներին եւ ընդդիմադիրներին ճնշելու համար՝ ի հակադրումն ժողովրդավարության:

Դրվագ 6. Նիկոլական սադրիչը եւ Հոլանդիայի անաչառ ոստիկանությունը

Սյունյաց ողջուններ, կապիտուլյանտ, նիկոլ դավաճան վանկարկումներն ականջ ծակող էին, բայց բոլորը օրենքի շրջանակներում են: Տպավորություն էր, որ նիկոլը ոչ թե Հոլանդիա էր այցելել, այլ Սյունիք: Այս բոլորի դեմ նիկոլը ոտքի հանեց իր սադրիչներին: Պարզ էր, այսքան խայտառակություն չէր կարող հանդուրժել: Դեմ-դեմի, սեւ-սպիտակի, հին-նորի իր սիրած քաղաքականությանը դիմելով՝ փորձեցին, պետական միջոցներ օգտագործելով, աջակիցներ գտնել: Հոլանդիայում չհաջողելով՝ դիմեցին հարևան երկիրների աջակիցներին: Ոստիկանությունից մեզ դիմեցին՝ ճշտելու համար եւ փոխանցելու, որ Բելգիայից եւ Գերմանիայից երկու փոխադրակառք ճանապարհին է՝ դեպի մեր ճշտած ցույցի վայրը: Համապատսխան ճշտումներ անելուց հետո պարզվեց, որ նույն աղբն է՝ պետական միջոցներով ելել է սեւ-սպիտակ խաղալու: Ոստիկանությանը փոխանցեցինք, որ սադրիչներ են: Շատ արագ ոստիկանությունը դեմերն առավ: Շնորհակալություն ենք հայտնում Հոլանդիայի ոստիկանությանը:

Սարսափելին այս ամենում պետական միջոցներ եւ ՀՀ քաղաքացու վճարած հարկի մսխումն է: Մեկ փոխադրակառքը Եվրոպայում միջին հաշվով արժե 2500 եվրո: Այսպիսով՝ ձախողված սադրանք կազմակերպելու համար նիկոլը մոտավորպես 5000 եվրո մսխեց պետական բյուջեից: Ցավում եմ ՀՀ մեր հայրենակիցների վճարած հարկի մսխման համար:

Նուբար Վարդանյան

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի անդամ, Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչ

Աղբյուրը՝ Yerkir.am