ԱՄՆ-ն ցանկանում է Կրետեում կործանիչներ տեղակայել
ԱՄՆ-ը պաշտոնական հարցում է ուղարկել Հունաստանի կառավարությանը՝ Կրետե կղզում F-35 և F-15 ինքնաթիռներ տեղակայելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ulusal Kanal հեռուստաալիքին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Աթենքն ընդունել է այս խնդրանքը և պատասխան է պատրաստում։ Եթե այն հաստատվի, ԱՄՆ ռազմական ավիացիան կտեղակայվի Կրետեի համանուն ծովածոցի ափին գտնվող Սուդա բազայում։ Կան զինված ուժերի մի քանի հունական ռազմական օբյեկտներ, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները կկարողանան մասնակցել Միջերկրական ծովում անցկացվող զորավարժություններին։