Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի համար. Պեսկով
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի համար, դաշինքի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները՝ ի պատասխան Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու, կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացման աստիճանից մինչև երկրի սահմանները։
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ մայիսի 12-ին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարեցին, որ սատարում են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու որոշմանը։ Նրանց կարծիքով՝ երկիրը պետք է անհապաղ դիմի դաշինքին անդամակցելու համար, և դրա համար բոլոր անհրաժեշտ քայլերն արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։