Հերոսածին ծնողները չեն ուզում ձեռքերն արյունոտել, արդար քննությունն արեք. Մխիթար Գալեյանի հայր
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հարցաքննվել և պահանջել է, որպեսզի դավաճան Նիկոլ Փաշինյանին անմիջապես հրավիրեն հարցաքննության և ձերբակալեն, քանի որ իր և մնացածի տղաներին Փաշինյանն է սպանել։
«Ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ կարող էինք ունենալ նույն արդյունքը, բայց չունենայինք զոհեր, բայց դե տարբերակ չկար պիտի սպանեի այդ տղաներին, որ նոր հանձնեի, քանի որ իր հոր ու ախպոր՝ Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել էր»,- ասաց Գալեյանի հայրն ու նշեց, թե ինչ է ասել քննչին․ «Հերոսածին ծնողները չեն ուզում ձեռքերն արյունոտել, արդար քննություն արեք»։