Անդրանիկ Քոչարյանին հորդորում եմ հետևողական լինել, որ Համբարձում Մաթևոսյանը մասնակցի եռամսյա հավաքներին. փորձագետ
Ոստիկանությանը կոչ եմ անում Համբարձում Մաթևոսյանի անձնական տվյալները փոխանցել ՊՆ-ին, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հորդորում եմ հետևողական լինել, որպեսզի նշված անձը մասնակցի եռամսյա հավաքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
«Ինչպես Տիգրան Աբրահամյանն իր ելույթներից մեկում ասում` «Բանակից թռածներին ձեր շրջապատում ման եկեք»,- գրել է նա:
Կարդացեք նաև՝ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել