Էդ 200 հոգին, որ վխտում են քաղաքում, ուզում են վարչապետին սպանեն․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն Արտակ Մուրադյանի հետ հարցազրույցում ասել է, թե ընդդիմադիրներին չի հաջողվի հասնեն իրենց նպատակին։
«Էդ 200 հոգին, որ վխտում են քաղաքում, չեն կարող իրենց պապաների հանձնարարությունը կատարեն»,- ասաց Աղազարյանը։
Հաղորդավարի հարցին, թե ինչ հանձնարարության մասին է խոսքը՝ Աղազարյանը արձագանքեց․ «Ինչի՞, դուք չգիտե՞ք․․․ որ վարչապետին սպանեն»․․․