Զելենսկին՝ G7-ի ղեկավարների հետ հանդիպման մասին
«Մայիսի 8-ին G7-ի հանդիպմանը, որին Ուկրաինան առաջին անգամ մասնակցեց պետությունների ղեկավարների մակարդակով, առաջին հերթին քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, Ուկրաինան բանակցում է աշխարհի առաջատար պետությունների հետ, որպեսզի տասնամյակների ընթացքում վստահություն ձեռք բերի անվտանգության հարցում։
Զելենսկին նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինան հնարավորություն ունի ամրագրել նման երաշխիքներ։