Apple-ն այլևս աշխարհի ամենաթանկ ընկերությունը չէ
Նավթի գների և գնաճը հանգեցրեց տեխնոլոգիական բաժնետոմսերի նվազմանը և նպաստեց, որ Apple-ը կորցնի իր կարգավիճակը՝ որպես աշխարհի ամենաթանկարժեք ընկերություն: Նա իր տեղը զիջել է Սաուդյան Արաբիայի ազգային նավթային Saudi Aramco ընկերությանը, հայտնում է Lenta.ru-ն։
Հրատարակության տվյալներով՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 2,43 տրիլիոն դոլար, իսկ Apple-ինը` 2,38 տրիլիոն դոլար։ Նշվում է, որ եթե նույնիսկ Apple-ին հաջողվի վերականգնել իր առաջատար դիրքերը, ապա ներկայիս իրավիճակը ցույց է տալիս գլոբալ տնտեսության իրավիճակի զգալի փոփոխություններ։
2022 թվականի սկզբին Apple-ն առաջին անգամ գերազանցեց երեք տրիլիոն դոլարի կապիտալիզացիան, ինչը նախկինում հնարավոր չէր եղել ընկերություններից որևէ մեկի համար, սակայն դրանից հետո կորպորացիայի այս ցուցանիշը զգալիորեն անկում ապրեց։