Խաղաղ բնակիչները կարողացել են լքել արգելափակված Ազովստալը. Ազովի գնդի փոխհրամանատար
Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը հայտնել է, որ խաղաղ բնակիչները կարողացել են լքել արգելափակված Ազովստալը, սակայն գործարանի տարածքում տեղական մարտերը շարունակվում են, հայտնում է CNN-ը։
«Եթե դուք կոնկրետ խոսում եք «Ազովստալ» գործարանի մասին, ապա մեզ հետ եղած խաղաղ բնակիչները, որոնց մենք խնամում էինք, նրանք կարողացան լքել գործարանը», - ասել է Պալամարը: