Հյուսիսային Կորեան հայտնում է կորոնավիրուսի «առաջին դեպքերի» մասին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։
Զեկույցի համաձայն` Փհենյանում հայտնաբերվել են օմիկրոն տարբերակով վարակվելու դեպքեր։
Մայիսի 8-ին թեստեր են վերցվել COVID-19-ի ախտանիշ ունեցող բնակիչներից։ Դրանից հետո ամբողջ երկրում սահմանվեց արտակարգ իրավիճակների առավելագույն ռեժիմ և հայտարարվեց արգելափակում։ Հայտնի չէ, թե քանի մարդ է վարակվել։