Ֆինլանդիան այսօր կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին
Սպասվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այսօր պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի մտադրության մասին, այս մասին գրում է ֆիննական և համաշխարհային մամուլը։ Ֆիններից անմիջապես հետո շվեդները մտադիր են նույն հայտարարությունն անել։
Reuters-ը, վկայակոչելով միանգամից հինգ անանուն դիվանագետների, հաստատում է արդեն կրկնվող ենթադրությունները, որ Ֆինլանդիան և Շվեդիան շատ արագ կընդունվեն ՆԱՏՕ։
Երկու երկրներն էլ երկար և սերտ համագործակցել են դաշինքի հետ և դրա կանոններին հարմարվելու երկար շրջանի կարիք չունեն։