Չինաստանում այրվել է ուղևորներով ինքնաթիռ. տուժել է 40 մարդ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքի օդանավակայանում Tibet Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել, հայտնում է Xinhua-ն։
Օդանավակայանի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 113 ուղևոր և անձնակազմի ինը անդամ, 40 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
«Բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անդամները ապահով կերպով տարհանվել են, իսկ ավելի քան 40 ուղևորներ թեթև վնասվածքներով տեղափոխվել են քաղաքի հիվանդանոց բուժման համար: Ներկայումս Չունցին Ցզյանբեի միջազգային օդանավակայանում մեկնումները և վայրէջքները վերսկսվել են բնականոն հունով։ Վթարի պատճառները հետաքննվում են»,- ասվում է օդանավակայանի գրառման մեջ: