1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. ԱլիևՎանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս (տեսանյութ)«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն Ռոոբերտ ՔոչարյանըԿրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակըԿամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համարԳերմանիայի նախագաը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում (տեսանյութ)Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՆույն Վիգեն Ավետիսը 3 տարի առաջ մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին (տեսանյութ)Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքներիԻրանը շարունակում է հրթիռակոծել Բահրեյնը«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը արքունական ծաղրածու Յո՛րիկ...Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյան
Մամուլ

Գինովցած մարդու սինդրոմը. ո՞ւմ է ձեռնտու ներքին թշնամանքը, հանրային սուր բևեռացումն ու ընդգծված ագրեսիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տասն օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու ուղերձ է հղել՝ «Քաղաքացու օրվա» և Մայիսի 9-ի առթիվ: Երկուսում էլ տեղ է գտել միևնույն մերկապարանոց ձևակերպումը: Ընդ որում՝ բառացի միևնույն: Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում է. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»: Իսկ ի՞նչ է նշանակում սա: Հոգեբանները նման բացականչությունները համեմատում են գինովցած մարդու վիճակի ու արձագանքի հետ: Որքան մարդը շատ է գինովցած, այնքան շատ է փորձում ցույց տալ, որ սթափ է: Իսկ երբ նրան ասում ես, որ ինքը հարբած է, անպայման հակադրվում է՝ թե «չեմ խմել», կամ՝ «ընդամենը 2 բաժակ եմ խմել»:

Սա պարզ ինքնապաշտպանության բանաձևն է. մարդը որքան շատ է մեղավոր, այնքան բարձր է գոռում, որ ինքն անմեղ է: Մենք այստեղ չենք դիտարկում բարոյական կողմը, քանզի «խմածությունը», այսինքն, այս պարագայում՝ սեփական մեղավորությունն ընդունելու համար անհրաժեշտ է լինել կայացած անձնավորություն, ունենալ քաջություն ու, ամենակարևորը, բարոյական բարձր չափանիշներ: Սա այդ դեպքը չէ, ուստի բավարարվենք սոսկ հոգեբանական ասպեկտով:

Նշյալ հայտարարությունը, հասկանալի է, պարզապես հայտարարություն է, դրա տակ դրված չէ ո՛չ փաստ, ո՛չ հիմնավորում: Փոխարենն առաջ է գալիս հանրության գիտակցականության վրա ազդելու գործիքակազմը, որը դարձյալ հոգեբանական հենք ունի: Կոլեկտիվ ընկալման վրա ազդելու առաջնային գործիքը, որ կիրառել ու կիրառում է Փաշինյանը, պարզ մանիպուլ յացիան է՝ բնականաբար, հեռահար ու «գաղտնի» նպատակներով: Այդ թվում՝ իշխանության հասնելու, իշխանությունը պահելու, իսկ հիմա արդեն՝ ինքնապաշտպանության նկատառումներով: Դրա «լավագույն» օրինակներից մեկը «նախկինների» թեման է, որը Փաշինյանը հետևողականորեն կիրառում է: Մյուսը, այսպես կոչված, «թալանի» ու «լափելու» թեմաներն են:

Ու թեկուզ չորս տարվա ընթացքում այդ «թեմայով» որևէ բացահայտում չի եղել, թեկուզ որևէ մեկի կյանքը այս չորս տարում չի լավացել (բացառությամբ քպականների), սակայն հաջողվել է մարդկանց մեջ ներարկել իրենցից «գողացածի» հոգեբանությունը: Վերջնարդյունքում այսօր մեր հասարակության որոշակի հատվածի շրջանում հավասարության նշան է դրվել «ուտելու» (ստամոքսային մտածողություն), ընդհանրապես՝ նյութականի ու... անվտանգության միջև: Նաև այս հանգամանքն է այսօր պատճառը, որ վտանգի զգացողությունը, անվտանգային իմունիտետը հասարակության բավականին պատկառելի քանակի մեջ պարզապես հասցվել է նվազագույնի, եթե չասենք ավելին: Շատերս ենք զարմանում, թե ինչպես է լինում, որ նույն այդ շրջանակները անտարբեր են թե՛ երկրին սպառնացող ակնհայտ վտանգների, թե՛ բոլորիս գլխին թափված աղետների հանդեպ:

Իրականում պատասխանը հստակ է. տարիներ շարունակ հարաբերականորեն ասած «նիկոլիզմը» արտաքին ուժերի հետ միասին կարողացել է ջնջել որոշակի հատվածի վերլուծական մտածողության ունակությունը, էլ ավելի լավ կարողացել են ազդել այդ կարողությունն ի բնե չունեցողների վրա: Հաջորդ «աշխատանքները», որ հաջողությամբ կիրառել են վերը նշված ուժերը, խորապես շաղկապված են միմյանց: Խոսքը մի կողմից՝ ատելության, թշնամանքի մթնոլորտի սերմանման ու աստիճանաբար խորացման մասին է, մյուս կողմից՝ այդ ճանապարհին հասարակության ընդգծված բևեռացման հասնելու, այսինքն, պարզ ասած՝ սևերի ու սպիտակների բաժանելու մասին: Դրա արդյունքում այսօր մենք ունենք բավականին ագրեսիվ տրամադրված «կողմեր»: Ընդ որում, ներկայումս առկա է հենց երկու բևեռ՝ փոքրաթիվ «նիկոլներ» ու մնացյալը: Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել, որ այդ «մնացյալը» բավականին լայն «աշխարհագրություն» ունի, այն է՝ գործ ունենք տարբեր տեսակետներ, նույնիսկ ծայրահեղորեն տարբեր տեսակետներ ունեցող շերտերի հետ, որոնց միավորում է բացառապես Նիկոլին անվերապահորեն հեռացնելու համոզմունքն ու Հայաստանին և Արցախին սպառնացող առարկայական վտանգների հստակ գիտակցումը:

Ու ամենևին պարտադիր չէ, որ նրանք բոլորը լինեն փողոցում: Ինչ վերաբերում է «նիկոլներին», ապա այստեղ առկա է մի քանի «շերտ». նրանք, որոնք իրենց ներկայիս արտոնյալ վիճակը կորցնելու և իրենց «նախկին կյանքին» վերադառնալու վախ ունեն, նրանք, որոնք ինչ-որ կերպ սնվում են իշխանություններից, և նրանք, որոնք վերը նշված մանիպուլ յացիոն գործիքակազմի արդյունքում ենթարկվել են սթափ ու վերլուծական մտածողության «բլոկադայի»: Կան էլի որոշ «շերտեր», սակայն դրանք «երդվյալներ» չեն:

Ինչ վերաբերում է նյութի այս հատվածի սկզբում նշված «կողմերին», ապա, կրկնենք, գրեթե բոլորի շրջանում առկա է աջակիցների՝ ագրեսիվ տրամադրված որոշակի զանգվածի առկայություն, «հակառակորդներին» պատժելու մարմաջ, այդ թվում՝ սոցցանցերում: Տարբերությունը հիմնականում մոտեցումներն ու ձևակերպումներն են: Օրինակ՝ եթե իշխանություններին սատարողները, որպես կանոն, իրենց դուր չեկածներին կոչ են անում «սպանել, մորթել, գնդակահարել, բռնաբարել», ապա հակաիշխանականները հիմնականում առաջարկում են «պատասխանատվության ենթարկել»: Հենց Նիկոլ Փաշինյանի կամ, հավաքականորեն ասած, «նիկոլիզմի» ցանած պտուղների արդյունքն է, որ այսօր նաև փողոցում են լինում ընդհարումներ, որ հայ մարդը պատրաստ է հոշոտել հայ մարդուն: Այն դեպքում, երբ իրական թշնամին չոքել է մեր դռանը: Ու սա էլ, թեկուզ շատ ցավալի, շատ անընդունելի, սակայն զարմանալի չէ, որովհետև իշխանությունը շարունակում է նույն մեթոդները:

Ի մասնավորի, սադրիչներ է ուղարկում երթերին (այդ թվում՝ թե՛ որոշ «գնելների», թե՛ տարեց մարդկանց, թե՛, այսպես կոչված, «թաղի խուժանին» կամ «ախուրյանցի անոներին»)՝ բախում հրահրելու և մարդկանց բերման ենթարկելու անթաքույց նպատակով, իսկ բախման 1-2 դեպքերում ընդդիմադիրներին անվանում հրոսակներ, ինչը այս իշխանությունը երբեք իրեն թույլ չի տվել թշնամու մասին արտահայտվելիս: Այն, որ ցանկացած բռնություն, ծեծ անընդունելի է, չի քննարկվում:

Բայց սա էլ է հոգեբանական խնդիր. այս իշխանությունը շատ լավ գիտի, որ հասարակության որոշակի շերտ այդպես էլ բոլոր կողմերի գործողությունները չի վերլուծելու, չի մտածելու, թե ինչու հանկարծ երեք «գնելները» հայտնվեցին նույն ժամին նույն տեղում, ինչ բազմամարդ երթերը, թե ինչպես թոշակով ապրող պապիները հանկարծ որոշեցին ձվեր առնել ու շպրտել մարդկանց վրա, թե ինչու են 2-3 հոգով ամենածայրահեղ վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնում հազարավորներին, հատկապես, երբ այնտեղ կարող են լինել նաև տաքարյուն մարդիկ: Նորից ենք նշում՝ ցանկացած բռնություն անթույլատրելի է, դատապարտելի է: Պարզապես արձանագրենք, որ միակողմանիությունն ու երկակի ստանդարտները ինքնին մանիպուլ յացիա են, կեղտոտ մանիպուլյացիա...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում