Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի. Մովսես Հակոբյան. 24news.am (տեսանյութ)
Վարչապետը սուտ է ասում, թե կռիվը Շուշիի համար էր, նա պետք է ճշմարտությունն ինքն ասի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն Արցախի հարցով այլևս չի բանակցում և ընդհանրապես խնդրի վերաբերյալ մեզ հարցնող չկա։
Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի և այլընտրանքի մասին՝ գեներալը նշեց՝ եթե այլընտրանք տեսնի իշխանության քաղաքականությանը, ապա կգնա փողոց և կգլխավորի շարժումը։
ՀՀ-ի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների մասին խոսելիս Հակոբյանը մտահոգություն է հայտնել, թե Սյունիքին վտանգ է սպառնում, քանի որ Բաքվի ախորժակը բացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում․