Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի
Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարիատի կողմից։ Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում