Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարողների դատական գործը վարույթ ընդունվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ վարույթ է ընդունվել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու` պետական դավաճանության կասկածանքով կալանավորված Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի, Դիանա Գորոյանի դատական գործը:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ. Պապոյանին, Կ. Ղումաշյանին, Ս. Պապոյանին, առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական դավաճանությունը), իսկ Դիանա Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին չհայտնելը»):
Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: