Պենտագոն. ԱՄՆ-ն Ուկրաինային զենք է մատակարարել ռուսական ներխուժումից շատ առաջ
ԱՄՆ-ն Ուկրաինային զենք է մատակարարել ռուսական ներխուժումից շատ առաջ, Fox News-ի եթերում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զենք է մատակարարել ներխուժումից շատ առաջ։ Առաջին միլիարդ դոլարը, որը նախագահը հատկացրեց Ուկրաինային, իրոք ներառում էր մահաբեր զենքի օգնություն։ Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան և այլ դաշնակիցներ իրականում օգնեցին ուկրաինացիներին նախապատրաստվել»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Քիրբին: