Կրեմլը խոսել է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու մասին
Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ առանձին շրջաններում ռազմական դրություն մտցնելու պլաններ չկան, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա պլանների մեջ չէ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախագահը կամ Կրեմլը նախատեսում են ռազմական դրություն մտցնել Ռուսաստանի Դաշնության կամ առանձին շրջանների տարածքում։
Նշենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ հետախուզությունը չէր բացառել Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը՝ Կրեմլի՝ Ուկրաինայի հետ պատերազմում իր նպատակներին հասնելու անկարողության պատճառով։