Թրամփը «փոթորիկներ արտադրելու զենքեր» է փնտրել Չինաստանից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել է ազգային անվտանգության իր օգնականներին, թե արդյոք Չինաստանը գաղտնի տեխնոլոգիա ունի, որը թույլ է տալիս փոթորիկներ ստեղծել և ուղարկել դրանք ԱՄՆ, գրում է Rolling Stone ամսագիրը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրներին։
Բացի այդ, Թրամփը փորձել է պարզել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է նման գործողություններին պատասխանել, օրինակ, ռազմական ուժով։
Չինաստանի իշխանություններից «փոթորիկների արտադրության զենքեր» գտնելու փորձերը տեւել են մինչեւ 2018թ. «Չափազանց հիմարություն էր նույնիսկ այդ մասին խոսելը: Ես նույնիսկ վստահ չէի, որ նա կատակում էր»,- ասաց պաշտոնյաներից մեկը: