Ուկրաինան Եվրոպա չէ. Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, սակայն ուշադրություն է հրավիրել «Ռուսաստանին հաղթելու» անհրաժեշտության մասին Արևմուտքի հայտարարություններին։
«Եթե ձեզ անհանգստացնում է Եվրոպայում պատերազմի հեռանկարները, մենք դա ընդհանրապես չենք ցանկանում»,- չորեքշաբթի Օմանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։
Նախարարn ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Արևմուտքն է, որ անընդհատ պնդում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանին»։
«Եզրակացություններ արեք ինքներդ»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտ»-ը: