Գերմանիան գտել է ռուսական գազի այլընտրանքը
Գերմանիա գազի մատակարարման հնարավոր ընդհատումները կարող են փոխհատուցվել նորվեգական գազով, Spiegel Online-ին ասել է Open Grid Europe օպերատորի պաշտոնյան:
Օպերատորի ներկայացուցիչը նշել է, որ տարանցման սահմանափակումների պատճառով խափանումները «կարող են փոխհատուցվել Նորվեգիայից գազի լրացուցիչ մատակարարումներով»:
Ավելի վաղ Ուկրաինայի GTS օպերատորը հայտարարել էր մայիսի 11-ից «Սոհրանիվկա» կայանի միջոցով դեպի Եվրոպա գազի տարանցումը դադարեցնելու մասին։