Իրանը Բելգիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել իր դիվանագետին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն Բելգիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել բանտարկված իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին, հայտնում է IRNA-ն։
Խատիբզադեն ընդգծել է, որ Սաիդիի կալանքի, դատավարության և դատաքննության բոլոր փուլերը դիվանագիտական իրավունքների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում են։ Նրա խոսքով՝ Իրանն արդեն պաշտոնապես բողոքել է Ավստրիայում, Գերմանիային ու Բելգիային և բազմիցս մերժել է Ասադիին ուղղված մեղադրանքները՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։
Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը դիվանագիտական միջոցների հետ մեկտեղ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով, և Ասադիի հարցում ներգրավված եվրոպական կողմերը պատասխանատվության են կանչվել՝ նման գործողությունները չկրկնելու պարտավորությամբ»։