Երեկ Քոչարյան Անդոն Պետոյի հետ լուրջ-լուրջ քննարկում էր ուսանողներին 1000 դրամով եմ բերո՞ւմ, թե՞ չէ․ Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական պատգամավորներին, որոնց հասարակությունն ու անգամ մենք չենք ճանաչում, խորհուրդ կտամ այլ հագուստով մտնեն հանրահավաքի մասնակիցների մեջ ու տեսնեն լուսավոր դեմքեր ու հասկանան՝ մենք գումար տալի՞ս ենք նրանց հանրահավաքներին մասնակցելու համար, թե՞ չէ։ Այս մասին «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը։
«Երեկ Քոչարյան Անդոն Պետոյի հետ լուրջ-լուրջ քննարկում էր ուսանողներին 1000 դրամով եմ բերո՞ւմ, թե՞ չէ»,- ասաց Մանուկյանը և ասաց, որ այլևս չի լինում քաղաքակիրթ խոսել։
Մանուկյանը կատակելով օրինակ բերեց ընկերներից մեկին՝ ասելով, հիմա գումա՞ր է վերցրել, թե՞ ոչ։ Վերջինս 44-օրյա պատերազմի մասնակից է և որը հայրենիքի համար կյանքն էր պատրաստ նվիրել։