Այդ պատմությունը 10-12 անգամ լսել եմ՝ մի փոքր տարբերությամբ․ ծառայության դիմաց տաքսիստին փող առաջարկելու պատմությունը Վրթանեսյանին այլ բան է հիշեցրել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տաքսիստների մի տիպար կա, որ սիրում է «անկեղծանալ», թե իբր մի օր իր մեքենա նստած երիտասարդ սիրուն պուտանկեն առաջարկեց անվճար իր ծառայությունները, «որտև սիրտը կպել էր», ինքն էլ պատասխանեց, թե. «Գնա գործիդ, ախչի՛, ես քո իմացածներից չեմ»։
Այդ պատմությունը փոքր տարբերություններով 10-12 անգամ լսել եմ:
Հիմա էդ պատմության նոր վերսիան կա. ասում ա ինձ 100 հազար դրամ առաջարկեցին, որ գնամ մի գիշեր Ֆրանսիայի հրապարակում մնամ, բայց չգնացի»: