Ինչպես են բնակիչները բարձրահարկից նետում աղբն անցորդների գլխին (տեսանյութ)
Ամիրյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում բնակիչներն աղբը դուրս են շպրտում հենց բարձրահարկի պատուհաններից։ Դիմացի շենքից հաջողվել է ֆիքսել հերթական «նետումը»․․․
Այստեղ խնդիրն այն է նաև, որ նման դեպքերում հարևաններից ոչ ոք ոչ միայն ձայն չի հանում պարբերաբար տեղի ունեցող այս երևույթի հետ կապված, այլև նրանցից շատերն իրենք են մասնակից դառնում այս անկարգությանը։
NEWSPRESS.am-ն ակնկալում է պատկան մարմինների ուշադրությունը՝ խնդրին լուծում տալու համար։