Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Մի՛ արեք, վարչապետի աթոռին սոսնձվածը հավերժական չէ, կրակի մեջ դու՛ք եք մնալու. Է. Անդրեասյանը՝ ոստիկանությանը

Դիմում եմ ձեզ` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդիկ Անդրեասյանն ու հավելել.

«Լրացավ 4 տարին, ինչ այս անհասկանալի երևույթը հայտնվել է վարչապետի աթոռին ու ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ: Այդ 4 տարում նա մեր երկրի ու ժողովրդի գլխին այնքան փորձանք է բերել, որ մենք չէինք տեսել ոչ խորհրդային իշխանության 70 և ոչ էլ մեր նոր անկախության 34 տարիների ընթացքում:

Ազգի պառակտում, 44-օրյա խայտառակ պատերազմ, կապիտուլյացիա, տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, հարյուր հազարավոր տնավեր մարդիկ, հայկական ավանդական ընտանիքի բարոյական արժեքների վերացում, տնտեսական անդառնալի վնասներ... Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց դա որևէ ազդեցություն չի թողնում ի դժբախտություն մեզ վարչապետի աթոռին հայտնված արարածի վրա: Նա շարունակում է իր քանդիչ ու պառակտիչ ընթացքը: Հարցականի տակ է դրված արդեն մեր վերջին հողակտորի` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Փառք Աստծո, մեր ժողովուրդն այսօր ոտքի է ելել` իր հայրենիքը, իր տունը, իր ընտանիքը պաշտպանելու: Սա էլ մի բարեբախտություն է: Ուրիշ ժողովուրդ լինեինք` գուցե և տրվեինք կործանարար ալիքներին ու մտածեինք` հերն էլ անիծած, ուրիշ տեղ կապրենք: Բայց արժանապատիվ հայությունն այսօր ոտքի է կանգնել` պաշտպանելու իր հող հայրենին, վռնդելու իր գլխին պատուհաս դարձած այս իշխանություններին: Ոտքի է ելել նաև վարչապետի աթոռից կառչած դժբախտ արարածը, որ արդեն վաստակել է հայրենակործան տիրանի համարում: Նա ժողովրդի դեմ է հանել բոլոր ուժային կառույցները, այդ թվում և մեր ժողովրդի ոստիկանությանը: Բայց մենք ուրիշ ելք չունենք` տիրանը պետք է հեռանա, նրա հետքը պետք է մաքրվի Հայաստանի վարչապետի աթոռից:
Հարգելի ոստիկաններ
Այս 4 տարում դուք ժողովրդի կողմից որևէ վիրավորանքի կամ բռնի գործողության չեք ենթարկվել: Պատճառն այն չէ, որ ժողովուրդը վախենում է ձեզնից, այլ այն, որ ձեզ համարում է իրենը ու դեռ հավատում է, որ դուք օրենքի ու արդարության պահապանն եք իր երկրում:
Որպես ձեր ծնող` Խնդրում, հորդորում եմ բոլորիդ, ինչպես վերևում ասացի` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ... Մի շահագործեք ժողովրդի այդ պարզ և ինչ-որ տեղ հուզական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Վստահեցնում եմ` դա էլ սահման ունի: Ապացուցեք, որ դուք ծառայում եք օրենքին, պետությանը, ժողովրդին և ոչ թե վարչապետի աթոռից կառչած տնաքանդ երևույթին:
Ի՞նչ են անում ցուցարարները. վայրագություննե՞ր, հուշարձաննե՞ր են պղծում, ավտոմեքենանե՞ր են այրում, փողոցային անկարգություննե՞ր են հրահրում, ոստիկանության գույք ու միջոցնե՞ր են առևանգում, օտարերկրյա դեսպանատների մոտ ոստիկանության հետ պատերազմնե՞ր են բեմադրում... Ոչ, ժողովուրդն իրականացնում է խաղաղ ակցիաներ, ընդդիմությունն այդ ակցիաները կազմակերպում և պայքարն իր տրամաբանության մեջ է պահում ձեզնից ոչ պակաս:

Եվ ուրեմն կարիք չկա, որ դուք ժողովրդի հանդեպ անհարկի վայրենության դրսևորումներով այս նորմալ ընթացքը ներկայացնեք ծուռ հայելու մեջ և օտարներին համոզեք, թե ահա, ժողովուրդն անկարգություններ է անում, իսկ մենք նրան կարգի ենք հրավիրում:

Մի արեք: Դա վատ է: Դա աշխատելու է միայն ձեր դեմ: Աշխարհի ոչ մի դատարան չի ապացուցելու, որ ձեզ հրամաններ է տվել վարչապետի աթոռին սոսնձված երևույթը: Այդ երևույթին ամեն գնով կարդարացնեն, իսկ կրակի մեջ կմնաք դուք: Գիտեք չէ՞, որ ոչ մի իշխանություն հավերժական չէ: Արդ ուրեմն նաև իմացեք, որ առավել ևս հավերժական չէ այս խայտառակ իշխանությունը: Այն կանգնելու է Հայաստանի դատարանի առջև, և Հայաստանի դատարանն է այն միակ ատյանը, որտեղ արդարացվելու շանս ունեք դուք:

Սա էի ուզում ասել: Վաղը, չէ, արդեն այսօր, անհնազանդության ակցիաները շարունակվելու են: Այս պայքարը հասնելու է իր տրամաբանական ավարտին:

Վարչապետի աթոռին թառած երևույթը պետք է չքվի: Մեր ժողովրդին մաղթում եմ հաղթանակ, իսկ ձեզ, հարգելի ոստիկաններ, բարի ծառայություն հայրենիքին»: