ԱՄՆ-ն 40 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին՝ Կոնգրեսի կողմից պաշտպանական օգնության խզումից խուսափելու և Կիևի կառավարությանն աջակցելու համար, հայտնում է Reuters-ը:
Օրինագիծը հավանության է արժանացել 368 կողմ, 57 դեմ ձայների հարաբերակցությամբ և ուղարկվել Սենատ, որը նախատեսում է շատ մոտ ապագայում հաստատել այս փաթեթը։ Այս փաթեթում 23,4 միլիարդ դոլարը կլինի ռազմական օգնություն, մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնություն։
Ապրիլի վերջին Բայդենը խնդրեց Կոնգրեսին հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնությունը, սակայն օրենսդիրները որոշեցին ավելացնել ռազմական և հումանիտար օգնությունը: