Հայաստանի ազգային հավաքականը երկու հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
Մայիսի վերջին և հունիսի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումները կկրեն բարեգործական բնույթ:
Նշենք, որ մարտին Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Բելառուսի ընտրանու հետ: