Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամ

Դիանա Գասպարյանը չի՞ տեսնում իր ենթակայի սանձարձակ վարքագիծը, թե՞ պետք է, որ չտեսնի. 168.am

Մայիսի 8-ին ընդդիմության՝ դեպի Գյումրի ավտոերթը և բուն հանրահավաքը Գյումրիում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուղեկցվեց իշխանությունների կողմից կազմակերպված սադրանքների ներքո:

Այդպիսի մի սադրանքի արդյունքում բախում տեղի ունեցավ ընդդիմադիր երիտասարդների ու գյումրեցի կամ գյումրեցի ներկայացող տարեց տղամարդկանց միջև, ինչը չափազանց արգահատելի երևույթ է: Ավելի ուշ պարզվեց՝ տարեց տղամարդիկ սանձարձակ հայհոյանքներ են հնչեցրել տարածքով անցնող երիտասարդների հասցեին, ի պատասխան՝ վերջիններս անցել են թույլատրելիի սահմանները: Ըստ ընդդիմադիր գործիչների՝ տարեց տղամարդկանց նման պահվածքը՝ սադրանքը, կազմակերպված էր հենց իշխանությունների կողմից: Նման տեսակետ էին արտահայտել նաև որոշ գյումրեցիներ՝ ավելացնելով, որ այդ տղամարդիկ տեղի բնակիչներ չեն եղել:

Իշխանական կայքերը նախ տեսանյութ տեղադրեցին, ապա ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ փնտրում է միջադեպի մասնակիցներին: Այսօր վաղ առավոտյան ոստիկաններ ներկայացած անձինք տառացիորեն իր բնակության վայրից առևանգել էին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հենրիխ Դանիելյանին ու տարել անհայտ ուղղությամբ: Տևական ժամանակ հետո պարզվեց՝ նրան տարել են Գյումրի, իսկ կարճ ժամանակ անց ազատ արձակեցին, և վերջինս մասնակցեց ընդդիմության երթին:

Այս միջադեպը իշխանության տարբեր տրամաչափերի գործիչներ շահարկեցին բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով, իսկ մի համայնքային պաշտոնյա էլ Քրեական օրենսգրքի դասական 137.1, այն է՝ ծանր վիրավորանքի հանցակազմին լիուլի բավարարող ձևակերպումներով գրառում կատարեց, որը, բնականաբար, իրավապահները չեն նկատել:

Այս գրառման հեղինակը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է: Ընդամենը 5 տողանոց գրառման մեջ այնպիսի որակումներով (մոնղոլ-թաթար երիտդաշնակներ, ընդդիմություն կոչվող բանդա, նախկին ՄԻՊ Արման Թաթոյան վերնագրով խեղկատակ) է հանդես եկել այս պաշտոնյան, որ սրանից հարյուրապատիկ ավելի մեղմ գրառումներ կատարողների վերաբերյալ հարյուրներով քրեական գործեր են հարուցված:

Ընդ որում, այդ գրառման ներքո տարբեր քաղաքացիներ արդարացիորեն կշտամբել են համայնքային ծառայողին և հարցրել, թե ինչ է իրականում ակնկալում նա Արման Թաթոյանից, և ինչո՞ւ հարց չի ուղղում ոստիկանությանը:

Շեշտում ենք, համայնքային բարձրաստիճան պաշտոնյան ջնջել է քաղաքացիների այդ մեկնաբանությունները, բայց իր բուն գրառումը թողել է:

Այս արարքը ոչ միայն Վաղարշապատի ղեկավարի առաջին տեղակալի կողմից իր կարգավիճակի կոպիտ ոտնահարում է, այլ նաև արարք, որ, հիշեցնենք ևս մեկ անգամ հայրենի իրավապահներին, պատժվում է Քրեական օրենսգրքի հայտնի, ծանր վիրավորանքի 137.1-րդ հոդվածով:

Հետաքրքիր է՝ ինչ է այս առիթով մտածում Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը, ով հեղինակել է այդ օրենքը և այն պաշտպանել ԱԺ-ում: Արդյո՞ք նա կդիմի դատախազին կամ Ոստիկանություն, որ քրեական գործ հարուցեն այս կարգազանց պաշտոնյայի նկատմամբ: Չէ՞ որ նա անհաշտ պայքար է մղում վիրավորանքի ու հայհոյանքի դեմ:

Կարող ենք նաև ենթադրել, որ Արսեն Պետրոսյանի ղեկավարը՝ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, տեղյակ է այս գրառումից, ու քանի որ այդ գրառումը մինչ այս պահը առկա է, նշանակում է՝ ինքը խրախուսում է նման արատավոր վարքագիծը:

Հետաքրքիր է, որ Դիանա Գասպարյանը Արդարադատության նախարարությունում աշխատել է հենց Արման Թաթոյանի ղեկավարությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունում, երբ Արման Թաթոյանը եղել է նախարարի տեղակալ, 2013-2016թթ.:

Այդ թվականներին հետաքրքիր պատմություններ էին շրջում Արդարադատության նախարարությունում, որոնք մինչև օրս ու հիմա առավել ևս՝ պատմվում են:

Հետաքրքիր է, օրինակ, Դիանա Գասպարյանը հիշո՞ւմ է, թե ով է այդ թվականներին նախարարությունում գործընկերների շրջանում հայտնի եղել նրանով, որ հաճախ է պարտքով գումարներ վերցրել գործընկերներից ու չի վերադարձրել: Ընդ որում, փաստացի դա արել է նախապես չվերադարձնելու մտադրությամբ, ինչը նշանակում է խարդախություն:

Կամ, հիշո՞ւմ է արդյոք, թե ով էր Արդարադատության նախարարությունում գործընկերների կողմից կասկածվում գաղտնի թանկարժեք իրեր վերցնելու ու չվերադարձնելու մեջ, և ինչպե՞ս եղավ, որ այդ պատմությունները կոծկվեցին ու չդարձան իրավապահների քննության առարկա:

Հավանաբար հիշում է: Ինչ խոսք, արատավոր երևույթներ են, և վստահ ենք՝ ինքն էլ դատապարտում է դրանք: Հուսանք, որ իր տեղակալի գրառումը վրիպել է Վաղարշապատի համայնքապետի աչքից, իսկ Ոստիկանությանն էլ հորդորենք աչալուրջ լինել ու 137.1 հոդվածը ամեն դեպքում ձևի համար երբեմն ընտրովի չկիրարկել: