Ադրբեջանցիների կեսից ավելին հնարավոր է համարում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնը հարցում է իրականացրել 500 մարդու շրջանում՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թեմայով:
Ինչպես haqqin.az–ին հայտնել են «Ատլասից», այն հարցին, թե ռազմական գորոծղությունների վերսկսման դեպքում որ երկիրը կաջակցի Ադրբեջանին, հետեւյալ պատասխաններն են տրվել. Թուրքիա (82 տոկոս), Պակիստան (10 տոկոս) ու Սաուդյան Արաբիա (8 տոկոս):
«2016 թ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջխաղացում ակնկալո՞ւմ եք» հարցի պատասխաններից պարզվել է, որ հարցման մասնակիցների 86 տոկոսը այս տարի որեւէ դրական առաջընթաց չի ակնկալում համակարտության կարգավորման բանակցություններից:
Այս թեմայի շարունակությունն էր « 2016 թ. ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք» հարցը, որին, հարցման մասնակիցները, հետեւյալ կերպ են պատասխանել «Պատերազմը հնարավոր է»՝ 56 տոկոս, «Պատերազմն իրատեսական չէ»՝ 23 տոկոս, 21 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել::
Հաջորդ հարցին «Ո՞ր ուղղությամբ պետք է ինտեգրվի Ադրբեջանը՝ ՆԱՏՕ, ԵՄ թե՞ Եվրասիական միություն» ադրբեջանցիները պատասխանել են՝ ՆԱՏՕ ու ԵՄ ( 72 տոկոս), Եվրասիական միություն (16 տոկոս), դժվարացել է պատասխանել 12 տոկոսը: