Բելառուսի զինված ուժերում ստուգումներ կանցկացվեն
Երեքշաբթի օրը մեկնարկում է Բելառուսի զինված ուժերի անակնկալ ստուգումների երկրորդ փուլը։ Ստուգումը կապված է ՆԱՏՕ-ի երկրներում անցկացվող զորավարժությունների հետ, ասել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Մենք սկսել ենք պատասխան ուժերի փորձարկումը, բառացիորեն այսօր կսկսվի երկրորդ փուլը։ Սա համարժեք պատասխան է մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի երկրների տարածքում «Եվրոպայի պաշտպան» անվան տակ անցկացվող զորավարժություններին»: