Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի. Սփյուռքահայ գործարար Կարեն Մկրտչյան
Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի – բոլոր ոլորտներից մարդիկ, կասիրներ, բանկիրներ, իրավաբաններ, մատուցողներ, գործադիր տնօրեններ, բժիշկներ, ուսանողներ, ուսուցիչներ, պրոֆեսորներ, տարեցներ, երիտասարդներ, ամբողջ ընտանիքներ, երեխա գրկած մայրեր, երևանցիներ, մարզերից ու Արցախից ժամանածներ, Սփյուռքահայեր, հայրենադարձներ, բոլորը միավորվել են որ վերականգնեն իրենց ազգային միասնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սփյուռքահայ գործարար Կարեն Մկրտչյանը:
«Մարդիկ հոգնել են արհեստականորեն ստեղծված պառակտումից, ուզում են համերաշխ ապրել իրենց հայրենակիցների հետ։ Ժամանակավոր կառավարությունը պիտի անպայման ձեռք մեկնի բոլոր հայերին անխտիր, ու նորից հետ բերի մեր միասնությունը»,-հավելել է նա: