Ոստիկանություննը բիրտ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ. բերման է ենթարկել ակցիայի ավելի քան 100 մասնակից (լուսանկարներ)
Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթեկյանը և տեղադրել լուսանկարներ:
«Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։
Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։
Կհանդիպենք 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում»,.գրել է Սաղաթելյանը։