«Ամուսինը փորձել է դուրս բերել գետից, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
«Ռետինե նավակի մեջ եղել է 7 մարդ, որոնցից մեկն ամուսինն էր։ Բոլորը եղել են սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, բայց չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։ նավակը շրջվել է
Թադեւոսյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։
«Հավանաբար, քրեական գործ կհարուցվի 157-րդ հոդվածով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը»,- ասաց Թադևոսյանը։