Ալիևները մեկնել են Ֆիզուլի
Երեքշաբթի՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի շրջան, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևները Ֆիզուլիում հիմնել են մասնագիտական ուսումնարան, ծառեր տնկել նոր կենտրոնական այգու տարածքում և մասնակցել շրջանային կենտրոնական հիվանդանոցի հիմնաքարի արարողությանը։