Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել «Վիվամեդ» մասնավոր կլինիկա
Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել «Վիվամեդ» մասնավոր կլինիկա՝ բժշկական հետազոտությունների համար, ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
«Որպես պատասխանատու պետություն՝ մենք միշտ գործում ենք՝ ելնելով ցանկացած մարդու առողջության և կյանքի շահերից։ Համապատասխանաբար, ինչպես ցանկացած այլ բանտարկյալի դեպքում, հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել Վիվամեդ կլինիկա, որտեղ նա կհետազոտվի և բուժում կնշանակի»,- Բրեգաձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Արդարադատության նախարարության ղեկավարը հավելել է, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ Սաակաշվիլին մասամբ հրաժարվում է բանտում բուժումից: