Ղարաբաղում խաղաղապահներն իրենց գործն են անում. Բայրամով
«Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն իրականացվել է եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանք իրենց գործն են անում»: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իրենց մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում են հարցեր, որոնք կապված են Ղարաբաղում հայկական անօրինական զորամիավորումների առկայության և այդ տարածքներ այցելությունների հետ։
«Այդ դեպքում դա դառնում է քննարկման առարկա։ Ադրբեջանական կողմը կողմ է, որ հարցերը լուծվեն այս ձևաչափով»,- ասել է նախարար Բայրամովը։