Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Վարձակալության մասին օրենքի ստորագրումը։ Այս մասին նա գրել է սոցցանցերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, փաստաթղթի ստորագրումը պատմական քայլ էր. Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին և Միացյալ Նահանգների ժողովրդին Ուկրաինային աջակցելու համար։