Եվգենի Պետրոսյանն Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկվել
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը և մի խումբ ռուսաստանցի արտիստներ ընդգրկվել են Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հայտարարությանը։
Անցանկալի անձանց ցուցակում են երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, դերասան և կատակերգու Վլադիմիր Վինոկուրը, ինչպես նաև կատակերգու Եվգենի Պետրոսյանը և ռիթմիկ մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան։
Փետրվարին ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին նույնպես անորոշ ժամկետով արգելել են մուտք գործել Լատվիա։