Շվեդական փոստային ինքնաթիռը կործանվել է շվեդա-նորվեգական սահմանին
Օսլոյից թռչող West Atlantic ավիաընկերության շվերդական փոստային ինքնաթիռը այս գիշեր շվեդա-նորվեգական սահմանին կործանվել է, ինչի մասինհաղորդում է gazeta.ru-ն:
Երկու օդաչուն համարվում են անհայտ կորած: Նշվում է, որ ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը, մեկ րոպեում հասնելով 6.5 կմ-ի: Ինքնաթիռի բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային տեղանքում և ցրված են 50 մետր շառավղով Ակկայուրե լճի մոտ, որը Նորվեգիայից սահմանից 10 կմ հեռու է: