Պուտինը մտահոգված է Ռուսաստանում բռնկված հրդեհներով
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության մարզերում հրդեհների դեմ պայքարին։ Այս մասին հայտնել են Կրեմլում։
Նշենք, որ վերջին շրջանում հրդեհները հաճախակիացել են Ռուսաստանի շատ շրջաններում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներում։