ԵՄ-ն կթուլացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը մտադիր է մեղմացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ այս հարցի շուրջ վեճերից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խմբագիրներին հասանելի աղբյուրներն ու փաստաթղթերը։
Նշվում է նաև, որ Բրյուսելի ծրագրերում մնում է կետ նավափոխադրումների վերաբերյալ, որը կարող է խանգարել Մոսկվային իր նավթն աշխարհով մեկ արտահանել։ Փաստաթղթերի համաձայն՝ Եվրամիությունը կչեղարկի եվրոպական երկրների նավերով ռուսական նավթի երրորդ երկրներ փոխադրելու առաջարկվող արգելքը, սակայն նման մատակարարումների ապահովագրման արգելքը կպահպանվի։ Աշխարհի ամենախոշոր նավատերերից մեկը Հունաստանն է, որը ԵՄ անդամ երկրներից էր, որը ձգտում էր հանել այս դրույթը ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթից։
Բացի այդ, նշվում է, որ երկրները դեռ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բլոկը։