Փաշինյանը 15 հոգով գնում է Դիլիջան՝ Շուշիի ազատագրման օրը «նշելու»
Մեզ պատմեցին, որ վարչապետ Փաշինյանի անունից քիչ առաջ Դիլիջանի Ուռենի ռեստորանային համալիրում 15 հոգու համար նախատեսված սեղան են պատվիրել: Այս մասին գրում է «Հրապարակը»:
Ըստ մեր տեղեկությունների` վերջինս երեկոյան, իր ընտանիքի հետ միասին, ժամանելու է Դիլիջան: Մեր աղբյուրի խոսքով` խնջույքին մասնակցելու է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանն՝ իր տիկնոջ և ավագ որդու հետ: